19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի ներվելու եւ չի հանդուրժվելու այն փաստը, որ ազգային պարկի աշխատակիցը դառնա հանցակից.նախարար

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, այցելել «Սեւան» ազգային պարկ» եւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ: Այս մասին տեղեկացնում  է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե  Գուլանյանը մասնավորապես , ներկայացրել է Սեւանա լճում ձկան որսի արգելքի շրջանում իրականցված աշխատանքները, համաձայն որոնց  ձկան որսի արգելքի առաջին շրջանում՝ դեկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում առգրավված ձկան քանակը նախորդ տարվա  համեմատությամբ գրեթե նույնն է, բավականին մեծ թվով առգրավվել են լողամիջոցներ: Արգելքի երկրորդ շրջանը համեմատաբար հանգիստ է անցնում, կանխարգելիչ եւ բնակչության հետ բացատրական աշխատանքները շարունակվում են, ինչը տալիս է դրական արդյունք: Ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մանրաձկան ապօրինի որսի վրա: Անդրադառնալով ապօրինի գործողություններին՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է , որ սկզբունքային նշանակություն ունի այն հարցը , որ դրանց մասնակից չլինեն ազգային պարկի, բնապահպանական տեսչության,  համակարգի այլ աշխատակիցներ, նրանք, ովքեր կոչված են ապահովելու պահպանությունը` չդառնան հանցակից կամ օժանդակող օրինախախտներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

 «Չի ներվելու եւ չի հանդուրժվելու այն փաստը, որ ազգային պարկի աշխատակիցը դառնա օժանդակող կամ հանցակից այս անձանց: Ես քաջ գիտակցում եմ, որ այսօրվա վարձատրության պայմաններում ոչ բոլորը կարող են դիմանալ գայթակղությանը, բայց պետք է համբերել մինչեւ պատշաճ մոդելի ,ծրագրի մշակումը,որպեսզի եւ վարձատրությունը նորմալ լինի, եւ ծառայությունը արժանապատիվ դաշտ տեղափոխվի:Հետագայում իրականացնելու ենք արմատական, հիմնարար փոփոխություններ, որոնք վերաբերելու են թե համակարգին, թե կադրերին:Ուստի, կարեւոր է , որ հիմա արժանապատիվ ծառայությունը լինի հիմնական ուղղորդողը»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Կարեւորվել է «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նախագծի մշակումն ու դրա ընդունումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ջրօգտագործման թույլտվություններին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը եւ մի շարք այլ հարցերի: Ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդ  ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության  «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգեւատրել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Աշոտ Գնդոյանին,ով երկար տարիներ եղել է պարկի տնօրենը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ