18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրի՞ն չի ուզում Արման Սահակյանին. ԲՀԿ-ն քննարկում է

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում քննարկվել է թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը: ԲՀԿ Գյումրու պատասխանատուները պարզաբանել են, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանի ընտրվելու շանսերը քիչ են, քանի որ նա տեղացի չէ:

“Եթե ԲՀԿ-ն չառաջադրի թեկնածու, հնարավոր է ՀՅԴ-ի թեկնածուն հաղթի”,-տեսակետ է հնչել ԲՀԿ-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը լուռ հետեւել է քննարկմանը եւ տեսակետ չի արտահայտել: Կան տեղեկություններ, որ այս ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի Բալասանյանի որդին՝ Միսակը:

Սամվել Բալասանյանի օգնական Զոհրաբ Եգանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, վերջինս ավելացրեց, որ Միսակ Բալասանյանը անկուսակցական է: Նշենք, որ ՀՀԿ-ն Գյումրիում ցանկություն ունի ամրապնդելու դիրքերը, եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրվի Հանրապետական թեկնածուն:

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված ժամանակացույցի համաձայն` թեկնածուները առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել հոկտեմբերի 8-ից 18-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ