18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ զեկույցը

«Արցախի ՄԻՊ-ը 2-րդ միջանկյալ զեկույցը հրապարակեց, շատ հիմնավոր ու բարձր մակարդակով կատարված վերլուծույթուններ են, որոնք ներկայացվել են միջազգային գործընկերներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Թալիշի վերաբերյալ զեկույցի կազմումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ, որ այդ զեկույցները հաշվի են առնվում Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ կազմելիս:

«Մեր աշխատանքի էությունը դա է, որպեսզի ներկայացնենք հավաստի ինֆորմացիա, ու որոշում կայացնող մարմիններն էլ ըստ դրա առաջնորդվեն»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձմանն, ապա Ա. Թաթոյանը դա համարում է մտահոգիչ: Ըստ նրա` դա լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից, և  մեղադրանքները հակասում են ԵԱՀԿ չափանիշներին,որ վերաբերում են խոսքի ազատությանը և այլն:

ՄԻ պաշտպանը նաև հայտնեց, որ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ է զեկույց պատրաստվում, ու այն կներկայացվի հանրությանն ու լրատվամիջոցներին: Զեկույցը կլինի և հայերենով, և անգլերենով: «Շատ փաստարկված ու լավ զեկույց է ստացվելու, լինելու են թիրախավորված գնահատականներ»,-եզրափակեց Ա. Թաթոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ