19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է կարողանա համոզել

«Ցանկացած քաղաքացի, ցանկացած քաղաքական գործիչ լիիրավ իրավունք ունի մասնակցել  քաղաքական գործընթացներին, հանրությանն իր պատկերացումները ներկայացնել քաղաքական զարգացումների վերաբերյալ:  Եթե հանրությունը գնահատի այդ տեսակետները, մոտեցումները, ապա այդ քաղաքական գործիչը կստանա բավականին ձայներ՝  իր ծրագիրն իրականացնելու համար:  Սա վերաբերում է ոչ միայն Ծառուկյանին, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Սա է մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Վերջինս շեշտեց՝ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժն ունի մի խնդիր. հասարակությանը ներկայացնել իրենց ծրագրորը, ապա դրան համապատասխան քվե ստանալ:

«Այժմ դժվար է կանխավ ասել, թե որ քաղաքական ուժը որքան ձայն ունի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ այդ թվում մեր քաղաքական ուժը, պիտի անի ամեն ինչ, որպեսզի կարողանա համոզել, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ լուծումները  տվյալ քաղաքական ուժն է ներկայացնում: Այս առումով ես այդ մրցակցությունը շատ առողջ եմ համարում», – եզրափակեց Գագիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ