28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շատ հարցեր կան, և դժվար է ասել»

սերժ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է հանգեցնել կամ էլ չհանգեցնել կուսակցություններում ներքին պառակտումների: «Եթե խոսքը «Հանրապետական» կուսակցության մասին է, Սերժ Սարգսյանն ունի իր ռեսուրսները, որպեսզի լուծում տա, եթե դժգոհ մարդիկ լինեն, կարող է որոշակի պաշտոններ առաջարկել նրանց, ինչպես եղավ Սյունիքի մարզպետի հետ, քանի որ նա է իշխանությունը, հնարավորություններ ունի ու լուծումներ կգտնի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ մյուս կողմից ռեյտինգային ցուցակը համալրող թեկնածուները ևս տեղերում ունեն ռեալ լծակներ, հավանաբար կօգտագործեն իրենց ֆինանսական հնարավորությունները, ռեսուրսները, և նրանց միջև որոշակի ինտրիգներ կարող են առաջանալ:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ռեյտինգային ցուցակը կարող է բարելավել ու նոր որակ ապահովել խորհրդարանին, ապա Ս. Դանիելյանն ասաց, թե Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը փեխվեցին իշխանության կամ Սերժ Սարգսյանի կողմից՝ ներկա իրավիճակում իշխանությունը պահպանելու համար: «Հիմա ինչ էլ փոփոխվեր, պիտի ասեին, որ ավելի լավ խորհրդարան ունենայինք, ավելի առաջ գնայինք, բայց դրանք միայն խոսքեր են, բովանդակության հետ կապ չունի:ստեփան դանիելյան

Քրեական հեղինակությունների ռեսուրսները կօգտագործվի, որ ձայն բերեն, իսկ կուսակցական ցուցակում պետք է բյուրոկրատները մտնեն, որպեսզի հավասարակշռեն այդ քրեական հեղինակությունների հետ և թույլ չտան, որ նրանք խորհրդարանում մեծամասնություն կազմեն: Այսինքն՝ մի մոդել է ընտրվել, որ և ռեսուրսներ օգտագործեն, և ինչ-որ ձևի վերահսկվեն: Հիմա մոդելը դա է, որքանով դա կգործի, ցույց կտա ժամանակը»:

Սակայն Ստեփան Դանիելյանը հավելեց, որ հնարավոր է, որ այն չգործի, որովհետև ոչ ոք չգիտի, թե ով է ղեկավարելու իշխանությունը 2018 թվականից հետո, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: «2018-ից հետո որքանով կկարողանան վերահսկել իրավիճակը, դժվար է ասել, այստեղ շատ հարցեր կան»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ