24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուսուցիչն Ազգային արժեք է. Խաչիկ Ասրյան

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական   շարժման առաջնորդ  Խաչիկ Ասրյանը շնորհավորել է ուսւոցիչներին տոնի առթիվ: “Լավ  է կույր աչոք, քան կույր մտոք:

5-րդ դարի պատմիչ Եղիշեի այս արտահայտությունը, կարծես, ուղենիշ է հայ ժողովրդի համար: Հայն ի սկզբանե սիրել է դպրությունը եւ ունեցել է շատ երախտավորներ, որոնք իրենց ողջ կյանքն են նվիրել մեր ժողովրդի կրթության զարգացմանն ու առաջընթացին:

Մեսրոպ Մաշտոցը` մեր առաջին ուսուցիչը, ստեղծելով հայոց այբուբենը` լուսավորեց ու փառավորեց հայ ժողովրդի հետագա ուղին: Նա ուսուցանում էր եւ հորդորում իր աշակերտներին շրջել Հայաստանի ողջ տարածքով եւ ամենուր լույս սփռել` գրաճանաչ դարձնել, կրթել ու դաստիարակել մեծերին ու մանուկներին:

Ոսկեդարից մինչ այսօր հայը հավատարիմ է Մեծ Ուսուցչի պատգամին: Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ համակրանք է տածել ուսմանը, գիտելիքին: Յուրաքանչյուր հայ ոչինչ չի խնայել, չի ափսոսացել իր զավակին կրթության տալու համար:

Անգնահատելի է ուսուցչի դերը, անփոխարինելի է նրա առաքելությունը կրթության ոլորտում: Մեր սիրելի ու պաշտելի ուսուցիչների շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան եւ փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ուսուցիչը գիտելիքի անսպառ աղբյուր է, հույսի ու լույսի ծով: Ուսուցիչն ազգային արժեք է:

Եթե հայ զինվորը զենքով է պաշտպանել եւ պաշտպանում  իր հայրենիքը, հայ ուսուցիչն էլ իր գրչով ու գրքով է մարտնչել եւ մարտնչում հանուն հայրենիքի: Բազմիցս հայը հաղթել է իր մտքի սլացքի, իր հարուստ գիտելիքի շնորհիվ: Այդ ամենի համար մենք շատ երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցիչներին: Հայրենասիրության առաջին քարոզիչները նույնպես նրանք են, նրանք են աշակերտների մեջ արթնացնում սերը դեպի հայրենիքը, ծնողը, ընտանիքը:

Պատվարժա՛ն ուսուցիչներ, ուսուցչի օրվա առթիվ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես խոնարհվում եմ ձեր առջեւ, ձեր մեծության առջեւ, ձեր ծով համբերության ու նվիրվածության առջեւ: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջեւ պարտավոր ենք փռել մենք` ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն եւ երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն եւ ձեզ հղեն միայն երախտագիտական եւ շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման եւ խոնարհումի:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր  ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ”,-ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ