19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2016 թվականին լրագրողները պարբերաբար ենթարկվել են բռնության

«2016 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների համար չափազանց բարդ ու լարված ժամանակաշրջան էր: Նրանց վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու բռնությունների: Անցյալ տարի ԶԼՄ աշխատակիցները նաև մասնագիտական խոչընդոտման հանդիպեցին»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ  հայտնեց  Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝  ամենադժվար փուլը լրագրողների համար ապրիլյան պատերազմն էր և հուլիսի երկրորդ կեսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակումն ու դրանց հաջորդած իրադարձությունների լուսաբանումը:

Աշոտ Մելիքյանը ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2016 թվականի զեկույցը:

Զեկույցի հրապարակած տվյալների համաձայն, եթե առաջին դեպքը կապված էր զուտ մասնագիտական գործելակերպի և էթիկայի հետ, ապա ՊՊԾ-ի դեպքում խնդիրները սրվեցին լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ ու բացահայտ խոչընդոտների ու հետապնդման պատճառով:

Խոսքի ազատության կոմիտեի հրապարակած տվյալներով՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ տուժել են 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնության՝ ստանալով մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ: 8 լրագրողներ ենթարկվել են ճնշումների և հետապնդումների: Չնայած  հուլիսյան դեպքերի ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել, 8 անձանց մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ, Խոսքի ազատության կոմիտեի գնահատմամբ, իշխանությունների գործողությունները համարժեք չեն եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունների և ճնշումների ծավալներին:

Ընդհանուր առմամբ, 2016-ին ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 33 խախտում է արձանագրվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ