25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

2014-ին անհետացած ինքնաթիռի որոնումները դադարեցվել են

Դադարեցվել են 2014-ին Կուալա Լումպուրից Պեկին թռչող, անհետացած մալայզիական Boeing 777–ի որոնողական աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում է BBC News-ը։

Ավստրալիայի, Մալազիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են արել, որում նշել են, որ այս որոշումը «տխրությամբ» են կայացրել։

Նրանք հայտարարել են, որ որոնումները կվերսկսվեն, եթե նոր տեղեկություններ ի հայտ գան, որոնք կօգնեն գտնել անհետացած օդանավը։

Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-200 օդանավը 2014-ի մարտի 7-ից 8-ի գիշերն իրականացնում էր Կուալա Լամպուրից Պեկին MH370 չվերթը։ Թռիչքի մեկնարկից մոտավորապես երկու ժամ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր: Օդանավում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Անցյալ տարվա հունվարին Մալայզիայի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել, եւ  բոլոր ուղեւորները զոհվել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ