24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել

Լոռիում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Համայնքային Զարգացման կենտրոնը: Կենտրոնը համաֆինանսավորմամբ Գուգարաց թեմի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի՝ ստեղծվել է մեկ տարի առաջ, սակայն այդ կարճ ժամանակամիջոցում կարողացել է իր համայնքաշեն նպատակներով և գործունեությամբ դրական փոփոխություն բերել կենտրոնի շահառու ընտանիքների կյանքից ներս: Կենտրոնը առայժմ իր գործունեությունն է ծավալում Վանաձոր և Մեծավան համայնքներում: Վանաձորում ծրագիրը կարծես թեմի ավանդական դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի տրամաբանական շարունակությունն ու զարգացումը լինի: Եթե Ձեռք մեկնիր ծրագրով հատկացված սննդի և գումարի օգնությունը կարող էր օգտակար լինել այս ընտանիքներին ընդհամենը 1-2 ամիս, ապա կենտրում այդ ընտանիքների կանանց մասնակցությունը կարուձևի ուսուցման դասընթացներին հնարավոր կդարձնի ապահովել նրանց աշխատանքով և լուծել նրանց զբաղվածության խնդիրը: Կարուձևի դասընթացներին մասնակցել են 15 կանայք, որոնցից երեքը աշխատանքի են անցել քաղաքի  «Գլորիա» կարի արտադրամասում: Մյուսները ևս՝ հագուստի պատվերների դեպքում՝ կկարողանան քիչ թե շատ հոգալ  իրենց ընտանիքների սոցիալական խնդիրը:

Անցնող տարում Մեծավան համայնքում շուրջ 30 պատանիներ սովորել են տիկնիկագործություն և տիկնիկավարություն, հոգևոր երգարվեստ և ձեռագործ աշխատանք: Այս երեխաների հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի պակաս համայնքում շատ կար, ինչի բացը լրացվեց կենտրոնի գործունեությամբ:

Անցնող վեց ամիսներին կենտրոն են հաճախել նաև կենտրնում ներառված այս կարիքավոր ընտանիքների երեխաները: Վերջիններս հնարավորինս դարձել են առավել ակտիվ, մասնակցել մշակութային խմբակների և ձերբազատվել բազմազան բարդույթներից:

Կենտրոնի պատասխանատու Էմմա Գրիգորյանի խոսքով՝ իրենք լիահույս են, որ առաջիկա տարում կենտրոնի գործունեությունը կլինի առավել լայնածավալ և բեղուն և հնարավորություն կտա կենտրոնում ներառել առավել մեծ թվով կարիքավոր ընտանիքների:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ