25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը անբասիր է. հավաստում և աջակցում են

«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը  ԳԽ   պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծում են նոր միավորում, որը անվանվելու է «Միցյալ հայեր»:

«Մեր նպատակին հասնելու համար մենք մոդել ենք առաջարկել, որպեսզի մեր ԱԺ-ում վերին պալատ ստեղծվի, որտեղ համամասնորեն պետք է ներկայացվեն, որ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ լինեն: Մենք առաջարկում ենք, որպեսզի հայկական համայնքներում ստեղծվի հզոր ուժ, որտեղ հնարավոր կլինի ընտրել պատգամավորներ և ներկայացնել մեր վերին պալատում: Վստահ ենք, որ եթե կարողանանք համախմբել ազգը, մեր բոլոր համայնքներից ունենանք ներկայացուցիչներ, միասին կկարողանանք խնդիրներին լուծում տալ»,- հայտարարեց «Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը:

Ազատ Արշակյանը և Արթուր Ալեքսանյանը կաջակցեն  նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. «Ես էլ եմ համակարգում աշխատել, հիմա ինչ բացթողում ունենք ունենք, հիմա ինչ եղել եղել է, մատի փաթաթան սարքել պետք չի: Այո, ցավոտ է, բայց առանց Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի չենք կարող առաջ գնալ, ինչ եղել է մեզ համար, փորձ է, հիմա փորձառու մարդկանց հետ պետք է առաջ գնանք, որ առաջ տանենք մեր երկիրը: Մենքենա վարելու համար նախ մենքենա է պետք, մենք պատրաստի մեքենա չունենք, որ երկիրն առաջ տանենք, մենք մեքենան պիտի ստեղծենք»,- շեշտեց Ալեքսանյանը:

«Մենք իդեալականացնում ենք հայոց բանակի զինվորին և ցեխը գցում հրամանատարին»,-նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ