25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. ՊՆ (տեսանյութ)

«Մենք շահագրգիռ ենք բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով, բայց բարձր որակով ստանալու հեռանկարով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,-«Օրակարգից դուրս» հաղորդմանը տրված հարցազրույցի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրենք շարունակելու են հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: «Հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ, պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարողացավ համոզել հանրությանը, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, Վ. Սարգսյանը պատասխանել է. «Ցանկացած նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է, այլ բան է, որ նոր ձևավորվող պետականության մեջ քաղաքականությունը միշտ չէ, որ ուղիղ կապված էր, գոնե մինչև այսօր կուսակցականության հետ, բայց գոնե առանցքային նախարարություններում չափազանց կարևոր է ցանկացած գործչի կուսակցական պատկանելությունը, որտեղ հասարակության առջև պատասխանատվությունը կրում է նաև այն քաղաքական ուժը, որը նշանակել է իրեն այդ պաշտոնում»:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ