25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շնորհակալ եմ մեր երկրպագուներին»

Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է «Լիվերպուլի» հետ խաղից ստացած տպավորությունների մասին:

«Մարզադաշտում մթնոլորտը հրաշալի էր:  Կուզենայի  ավելի հաճախ տեսնել այսպիսի մթնոլորտ «Օլդ Թրաֆորդում»: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Նրանք հավատում էին մեզ ու երկրպագեցին մինչև վերջ: Սա ճիշտ արդյունք չէր մեզ համար, սակայն վատ չէ, քանի որ պարտվում էինք 0:1 հաշվով: Մենք կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել, բայց կարծում եմ, որ ավելի արժանի էինք հաղթանակի, քանի որ ցուցադրում էինք հրաշալի թիմային խաղ: 1:1 հաշվի ժամանակ փորձում էինք խփել անգամ երկրորդ գոլը, սակայն չստացվեց: Սա վատ արդյունք չէ, քանի որ ավելի ենք մոտենում լավագույն քառյակին: Հաջորդ խաղերում կանենք ավելին»,-  նշել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ