19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի

Նախօրեին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա: Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գ. Ամիրխանյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են մահացածների ինքնությունը:

Նրանք են` Ջերմուկ քաղաքում հաշվառված, ժամանակավորապես Երևան քաղաքի Նազարբեկյան 22 շենքում բնակվող, 23-ամյա Գարիկ Ստեփանյանը և հարազատ եղբայրներ, Աշտարակ քաղաքի Նարեկ 3 թաղամասի բնակիչներ, 21-ամյա Արտյոմ Սարկիսովն ու 25-ամյա Արթուր Սարկիսովը: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է ավտոտնակում՝ պատկանում է Գ. Ստեփանյանին, ով աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունում՝ որպես փրկարար:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ