29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

”Ոնց որ Երրորդ մասի փողոցում ենք ու մայթեզրերում պպզած ”ասիչներ” կան”

image_23388

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը տարօրինակ են համարում դեռ 2008թ-ին ընդունված Երևանի համայնքի մասին օրենքը, որով ասվում է, որ ամռանը ավագանին նիստեր չի անում, այսինքն` հանգստանում է:

”Սա աննորմալ է, օրենսդիրի պարագայում նորմալ է, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները լուծելուն ուղղված մարմինը չի կարող նման աշխատաոճ ունենալ: Ամեն ինչ այնպես են արել, որ Երևանում տեղական ինքնակառավարումը մնա մեկ անձի թատրոն”,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

”Տպավորությունն այնպիսին է, որ թագավորի պալատական կալվածք ենք մտել ու երբ ինչ-որ բան կարողանում են անցկացնել, սկսում են ծափ տալ, կամ ինչ-որ սրամիտ բան են ասում, ծափահարում են”,-հավելեց Սանասարյանը: Նա հայտարարեց, որ իրենք փոխելու են այս մտածելակերպը և հաջորդ ընտրությունների ժամանակ արդեն շատ ՀՀԿ-ականներ չեն ցանկանալու ավագանու անդամ դառնալ:

Սանասարյանին զարմացրել է այն, որ ավագանու անդամները, քաղաքապետարանի աշխատակիցները տեղյակ չեն նիստի վարման կարգերից: ”Կողքի նստածները խոսում են, չեն հասկանում, որ թամաշա  չեն անելու իրենք, տպավորությունն այնպիսին է` ոնց որ Երրորդ մասի փողոցում ենք ու մայթեզրերում պպզած ”ասիչներ” կան, որ ասում են` էս սենց ճիշտ չեք անում”:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերանորոգմանը, դրա մրցույթին` Սաֆարյանն ասաց, որ անընդունելի կլինի նույնիսկ այն դեպքում, եթե միայն մրցույթ անցկացնեն, ու վերանորոգման աշխատանքները չսկսեն, քանի որ մրցույթն արդեն իսկ կարժենա 4.5 մլն դրամ:

”Ես կողմ եմ, որ մեր քաղաքային իշխանությունները գնան արտասահմանյան շրջագայությունների”,-ասաց Սանասարյանը` բացատրելով, որ այնտեղ նրանք կտեսնեն, որ արդիականացումը այսպես չի արվում:  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ