24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրությունը մեղավոր չէ, որ նրա շորերի վրա կրակոցի հետք չկա. Սաֆարյանը` Հայրիկյանին

 ”Ես ցավ պիտի արտահայտեմ, որ քաղաքական գործչին, ում 15-16 տարեկան ժամանակ այլ աչքերով էի նայում, հիմա այլ աչքերով եմ նայում: Նա տակտ չունի բառեր ընտրելու, արտահայտչամիջոցներին դիմելու առումով: Ես կոպիտ չեմ արձագանքելու, բայց մի բան կասեմ, որ եթե Պարույր Հայրիկյանի որոշ քայլեր հասկանալի չեն հանրության համար, դրա մեղավորը հանրությունը չէ… այլ բան եթե հասարակությունը հետաքրքրվեր իր վարքագծով` իր լոգարանում, ապա կոշտ ու բուռն ռեակցիան հասկանալի կլիներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում վրա մահափորձ էին կատարել:

”Եթե իրեն հռչակում է հանրային դեմք, մի ողջ էպոխա, պետք  է ինքը մտածի` ինչու են այսքան հարցեր ծագել իր քայլերի արդյունքում, մահափորձի իրական լինելու հարցում: Հանրությունը մեղավոր չէ, որ նրա շորերի վրա կրակոցի հետք չկա”:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը մասնավորապես ասել էր.

”Երբ ասում էին՝ Հայրիկյանն ինքն իր դեմ մահափորձ կատարեց, խեղճ երեխաների փողը վերցրեց …ես հասկացա, որ գործ ունեմ չարակամների, նախանձների հետ: Ընկերներս մատաղ են արել իմ վերադարձի հետ կապված, իսկ Ստեփան Սաֆարյան կոչվածը ”փարթիներ” է կազմակերպում… ա՛յ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար ”փարթի” է արել ՝ առանց պետության աջակցության. ունի ընկերներ, ունի շրջապատ, ու դու հանկարծ մի մատաղի արարողությունը Facebook-ով տարածում ես: Ուզում եմ ասել՝ չարակամները լինում են տարբեր որակի՝ նաև նախանձից ելնելով”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ