19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողների համար կարեւոր է իմանալ

«ԱՂՔԱՏՆԵՐԻ ԵՐԱՄԻՆ ԱՐԱԾ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲԴ ԶԱՎԱԿԻԴ ՎԵՐԱԿԱՑՈՒ ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԳԹՈՒԹՅՈՒՆԸ և ՈՉ ԹԵ՝ ՓԱՅԼՈՂ ՈՍԿԻՆ»։

«Ինքն իր համար հավաքելը և պահելն ուրիշ, ի՞նչ կարող է լինել, եթե ոչ՝ ագահություն, որ երկրորդ կռապաշտությունն է: Իսկ նրանք, որ ասում են, թե իրենց զավակների համար են հավաքում և սա որպես հարմար պատճառաբանություն են նկատում, թող իմանան, թե սա բանսարկուի խաբեությունն է: Նա, չկարողանալով հայտնապես կռապաշտությամբ խաբել և մահացնել, իրենց զավակների պատճառով նույնն է գործել տալիս և անհույս դարձնում Քրիստոսից: …  Չլսեցի՞ր Քրիստոսի խոսքը.

«Հոգին կերակրից ավելի կարևոր է և մարմինը՝ հագուստներից» (Մատթ. 6:25), իսկ եթե լսեցիր, ինչո՞ւ ես անհավատ մնում և թույլ չես տալիս Արարչին, որ խնամք տանի: Ինչո՞ւ ես զավակիդ Արարչի խնամքից զրկում՝ տարօրինակ կերպով նրա համար հոգ տանելովդ: Նրանն է ստեղծվածը, Իրեն ապավինիր և վայելուչ առաքինություն սովորեցրու զավակիդ՝ կատարելով Աստծու պատվիրանը»…

«Զավակիդ բարեպաշտության օրինակ թող, այլ ոչ թե՝ հարստություն: Աղքատների երամին արած ողորմությամբդ զավակիդ վերակացու թող Աստծո անսահման գթությունը և ոչ թե՝ փայլող ոսկի: Սովորեցրու ողորմության բարիքը և ոչ թե՝ տմարդության չարիքը, սովորեցրու Աստված պաշտել և ոչ թե ՝ մամոնա, սովորեցրու երինավոր բաներ ցանկալ և ոչ թե՝ երկրավոր: Վարժեցրու պատվասեր լինել երկնային պատվին և ոչ թե՝ մեր սին, ծաղկաթափ կյանքին, սովորեցրու սիրել ոչ թե առօրյա կյանքը, անցավորը, որ լի է դառնությամբ ու թշվառությամբ, այլ՝ կայունը, մնայունը և բյուրապատիկ հանգստով լեցունը»:

Երբեմն երիտասարդ ծնողների հետ խոսակցություն եմ ունեցել այս հարցի շուրջ: Նրանց մտածումը իրենց երեխաների համար ապագա կառուցելն է՝ դրամ, մի քանի կառույցներ, թանկանոց մեքենաներ և հարստություն թողնելն է: Երբ բացատրում ես իրենց, որ սրանք ժամանակավոր արժեքներ են և անցավոր, քո երեխային ճիշտ ուղու վրա դնել չեն կարող, վիճելու աստիճան հակաճառում են:

Մեղք, իսկ զավակների մեծանալուց հետո… հարբեցողություն, հաշիշամոլություն, կնամոլություն, շնություն, խաղամոլություն, սատանայի գործիքները, ո՞րն ասեմ և կամ ո՞րը խոստովանվեմ:

Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այս բաներից, ձեր օրինակով նրանց մեջ խիղճ արթնացրեք կարիքավորի, հիվանդի, տկարի և անկարողի նկատմամբ: Խիղճ, որն աստվածային է: Այդ ձևով իբրև ծնողներ, գիշերը հանգիստ կքնեք: Ապա թե ոչ… մնացածը լավ գիտեք:

ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ – 11–ՐԴ ԴԱՐ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ