24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միհրան Պողոսյանի քեռու որդին ցանկանում է պատգամավոր դառնալ. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Իրավունքը» նախորդ տարի գրել էր, որ Չարենցավանի բնակիչ, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ Վահան Հարությունյանը, մեր տեղեկություններով, պատգամավոր դառնալու ախորժակ ունի: Ամանորին Չարենցավանում ապրող մի շաք սոցիալապես անապահովներին, ժողովրդական լեզվով ասած, եղ ու բրինձ են բաժանել, իսկ մանկապարտեզներին՝ ամանորյա տոպրակներ նվիրել: Իսկ ահա ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի համագումարում «Իրավունքի» հետ զրույցում չէր հերքել պատգամավոր դառնալու մասին լուրերը:

«Ասկե գրուպ» ընկերության, «Ամրանի» արտադրության գործարանի սեփականատեր Միհրանի քեռու որդի Վահան Հարությունյանը շատ է ձգտում հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, ուստի դեռ շարունակում է բարեգործությունները Չարենցավանում:

Նշենք, որ վերոնշյալ գործարանն ունի մի քանի տարվա պատմություն և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործարանի աշխատակիցները, եթե նախկինում ստացել են մոտ 200 հազար դրամ աշխատավարձ, ինչ-ինչ պատճառներով այն նվազել է՝ հասնելով մոտ 90 հազար դրամի: Այլընտրանք չունենալով՝ քաղաքացիները սուսուփուս շարունակում են աշխատել այդ գործարանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ