16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք. Ռ. Թադևոսյանը` ՀՀԿ-ի ցուցակից

«Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք, կքննարկենք գործադիր մարմնում և պաշտոնապես կհայտարարենք»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք վերջնական հստակեցումներ կան ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:

Նշենք, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ում ռեյտինգային ցուցակների հետ կապված լարված իրավիճակ է, ներքին բախումներ են լինում կուսակցությունում:

Ռ. Թադևոսյանը հավելեց, որ փետրվարին պիտի ցուցակները ներկայացվեն, դեռ ժամանակ կա, հիմա կուսակցությունում ու տարածքային կառույցներում այս հարցերը քննարկվում են, և ավարտին արդեն կտեղեկացվեն դրանց մասին: Իսկ գործադիր մարմնի հաջորդ նիստը հավանաբար կլինի մյուս շաբաթ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ