24 Մարտի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Երկրաշարժերը 2017թ. հունվարի 1-ից մինչև 11-ը

Без названия (6)

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 11-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղստաֆա (Աղստև) քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս չորս երկրաշարժերի ուժգնություններն էպիկենրոնային գոտիներում կազմել են 3 բալ: Դրանցից երկուսը գրանցվել են Իրանում, հունվարի 2-ին Մարանդ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 2.6 մագնիտուդով, իսկ 7-ին Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 2.4 մագնիտուդով: Հունվարի 3-ին Վրաստանում գրանցված 2.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Բորժոմի քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը նույն մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հունվարի 2-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Ֆիջի կղզիների ափամերձ տարածքում: Հունվարի 4-ին նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Վերջինիս հետևանքով հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, որն որոշ ժամանակ անց հերքվել է: Սեյսմիկ իրադարձություններից մյուս երկուսն էլ գրանցվել են հունվարի 10-ին, 7.3 մագնիտուդով՝ Ֆիլիպինների Տաբիաուն քաղաքից 188 կմ դեպի հարավ-արևելք, և 6.3 մագնիտուդով՝ Սողոմոնյան կղզիների Կիրակիրա քաղաքից 104 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հունվարի 3-ին 5.6 մագնիտուդով Հնդկաստան-Բանգլադեշ սահմանային գոտում՝ Ամբասա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում և Բանգլադեշի սահմանամերձ տարածքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավերվել են մոտ հարյուր շինություն: Երկրաշարժը սողանքի առաջացման պատճառ է դարձել:

Հունվարի 6-ին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի մայրաքաղաք Շիրազից 170 կմ դեպի հարավ գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել ևս 4-ը:

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ