27 Մարտի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Որ թե հին Նոր տարի, այլ անվանակոչության օր. տոնի խորհուրդը (վիդեո)

«Հունվարի 13-ը հասարակության մոտ ընդունված է որպես հին Նոր տարի, և հունվարի 13-ից 14-ի անցումն է, որ պետք է ընդունել որպես հին Նոր տարի, այսինքն` հունվարի 13-ը պետք է ընկալել որպես դեկտեմբերի 31»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Միանշանակ նա նշեց, որ տոնը եկեեցու համար չի հնչում որպես հին տարի: «Մեզ համար կարևոր է ամսի 13-ը որպես Տիրոջ անվանակոչության օր: Տոմարային առումով մենք գրիգորյան տոմարով ենք առաջնորդվում հայ առաքելական եկեղեցին և հունվարի 1-ի սկիզբը, որ ունենք, նշում ենք որպես Ամանոր կամ որպես Կաղանդ: Այդ օրը պատարագ կա, տարվա սկիզբն է, արարչության առաջին օրն է, եկեղեցին օրհնությամբ է սկսում տարին, իսկ 13 օրերի հետ կապված Հուլիոս Կեսարի հետ է կապվում հին տոմարը»,-բացատրեց Տեր հայրը:

Նա նշեց, որ ըստ այդ տոմարի`տարին բաղկացար էր 365 օր և քառօրդ օր, և 1582 թվականին Գրիգոր 13-րդ պապը ժողով հրավիրեց ու այն ժամանակ մի բիժշկ առաջարկեց փոխել այդ տոմարը: «Տոմարային տարբերությունը մեզ համար տոն չէ, մենք ամսի 13-ն ընդունում ենք որպես անվանակոչության օր, այսինքն` փառաբանվում է  Տիրոջ Հիսուս անունը, հենց այդ  օրը մանուկ Հիսուսին տարան տաճար և անուն դրեցին, և այդ տոնը անշարժ տոն է»,-նկատեց նա:

Տեր Բաբկենի հորդորն է, որ մարդիկ տոների խորհրդին գիտակից լինեն: «Մարդիկ ավելի շատ պիտի խորհրդին հետևեն: Ի՞նչ է նշանակում Նոր տարի, դա մարդն է, որ պետք է միշտ նորովի լինի, վերածնվի, Տերն ասում է` ձեզ մեջ այնպիսի մեծ գանձ կան, որ տիեզերքում չկա, պետք է գտնենք դա մեր մեջ, պետք է լինել երջանիկ և Աստծով է այդ երջանկությունը»,-ասաց նա:

Տեր հայրը նաև կոչ արեց լինել եկեղեցիներում հունվարի 13-ին, մասնակցել պատարագին` շուրթերի վրա Փրկչի անունն ունենալով:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ