28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը նիստը սկսեց հանձնարարականներով

4888395
ՀՀ Կառավարությունն այսօր գումարել է այս տարվա առաջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց: Կարապետյանի առաջին հանձնարարականնն ուղղված էր ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության, Գյուղատնտեսության եւ Պաշտպանության նախարարներին: «Համատեղ ուսումնասիրել եւ քսանօրյա ժամկետում առաջարակություն ներկայացնել ներմուծման, տեղական արտադրության վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների: Մասնավորապես դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ եւ մրցունակ ներմուծողների նկատմամբ»,- հանձնարարեց վարչապետը:
 Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր Պետական գույքի վարչության պետին: «Երկամսյա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, ԱԻ, Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, ԿԳ, Սպորտի եւ Երիտասարդության, ինչպես նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ քննարկումների արդյունքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարակություններ` պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով այս տարվա կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժնի էական ավելացում»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ