26 Մարտի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Որևէ աղերս չունի իրականության հետ. ԿԸՀ-ից հերքում են

kyh

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության առ այն, որ ԿԸՀ-ն մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին, դրանով խոչընդոտելով կուսակցությանը, որևէ աղերս չունի իրականության հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2016թ. հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր թվով 48515 քաղաքացիների վերաբերյալ հայտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացվել է 2696 քաղաքացիների վերաբերյալ հայտ, որոնցից դասընթացներին մասնակցել են 1800 և 1721-ը ստացել են որակավորման վկայականներ:

Ինչ վերաբերում է լրացուցիչ ստուգարքի կազմակերպմանը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեռևս 2016թ-ի նոյեմբերի 28–ին տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է նաև լրացուցիչ ստուգարքներ անցկացնելու հարցը: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է պատրաստակամություն անցկացնելու լրացուցիչ ստուգարքներ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացրած հայտերի հիման վրա:

Խախտելով խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցության կողմից 500 քաղաքացու վերաբերյալ հայտ ներկայացնելու պայմանավորվածությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է հայտ 670 քաղաքացիների վերաբերյալ, և անգամ այդ դեպքում որևէ խոչընդոտ չի հարուցվել, և առաջիկայում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու է ստուգարքներ ինչպես այդ 670 քաղաքացիների, այնպես էլ բոլոր մյուս կուսակցությունների ներկայացրած անձանց համար:

 

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ