29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել. կին պատգամավորը բռնության է ենթարկվել (ֆոտո, վիդեո)

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հերթական քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով: Ծեծի է ենթարկվել կին պատգամավոր:
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի 3-րդ կետի շուրջ քննարկումից հետո քվեարկության ժամանակ լարվածություն է ստեղծվել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների պատգամավորների միջև, ապա այն վերածվել է հրմշտոցի և վերաճել զանգվածային ծեծկռտուքի:

Դեպքից հետո ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի կին պատգամավորներից Ֆաթմա Քափլանը հայտարարել է, որ վեճի ընթացքում ֆիզիկական բռնության է ենթարկվել իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշի կողմից, որն, ըստ կին պատգամավորի պնդման, անգամ խլել ու վնասել է նրա բջջային հեռախոսը: f5877170176527_5877170176566.thumb meclis_7812

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ