26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անմարդկային պայմաններ են ստեղծվել Երևանում. Հայկական ժամանակ

Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ «Հայկական ժամանակին» փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում, թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի ջերմաստիճանի   Օ-ից ցածր լինելը։ Լուսանկարներն արված են «47» և «58» համարների երթուղայիններում։

 

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի զրույցում ասել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները ստուգում են նշված երթուղայինները։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ