20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստան-Իրան գումարած Թուրքմենստան՝ եռակողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարները

Հայ-Իրանական հարաբերությունների խորացման, քաղաքական և տնտեսական փոխգործակցության նոր մակարդակի դուրս գալու ակնկալիքները և սպասումները ամեն պաշտոնական այցով նորանում են՝ հույս և հավատ ներշնչելով, որ Հայաստանը վերջապես կիրականացնի այն երկար սպասված և ցանկալի տնտեսական ծրագրերը, որոնք որակապես նոր մակարդակի կարող են դուրս բերել մեր երկիրը և էականորեն փոխել տարածաշրջանում բաշխված «խաղաքարտերը»: Նախօրեին վարչապետը հանդիպելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին քննարկել է եռակողմ համագործակցության հեռանկարները:

Հանդիպմանը վարչապետը կարևորել է երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճի ապահովումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը խնդիրը ձևակերպել էր հետևյալ կերպ. «Ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել՝ մեր մասշտաբներով»: Պետք է փաստենք, որ վիճակագրական տվյալները այնքան էլ հուսադրող չեն. 2015 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 264 մլն 188.1 հազար ԱՄՆ դոլար, որից ներմուծումը (ըստ առևտուր անող երկրի հատկանիշի) կազմել է182 մլն 460.6 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 81 մլն 727.5 հազար ԱՄՆ դոլար:

Ընդորում 2012 թ-ին երկու երկրների միջև արձանագրվել է 327 մլն 925.2 հազար ԱՄՆ դոլարի շրջանառություն և մինչ օրս շրջանառության ծավալները կայուն նվազում են: Իրանի Հանրապետությունից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, իրեր` քարից, գիպսից, ցեմենտից, ինչպես նաև՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ: Հայաստանից Իրան հիմնականում արտահանվում են՝ հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա: Սակայն հայտնի է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության գլխավոր ներուժը կազմում են էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտները: Հենց այս ոլորտներն են, որոնց փոխգործակցության խորացման արդյունքում, կարող ենք ձեռք բերել էական տնտեսական արդյունք և քաղաքական անկախություն: Թուրքմենստանի հետ արտաքին ապրանքաշրջանառությունը 2015թ հունվար- նոյեմբեր ամիսներին կազմել է 16 մլն165.3 հազար դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակաշրջանում՝ 11 մլն 216 հազար դոլար: Երկու երկրների միջև առևտրաշրջանառոթւյան աճի տեմպը նվազել է 30.6 տոկոսով:

Թուրքմենստանից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ հանքահումքային արտադրանքը, պլաստմասե, ռետինե, ինչպես նաև մանանագործական իրեր և այլն: Իսկ արտահանվում են՝ սարքեր, ապարատներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սննդի պատրաստի արտադրանք և այլ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատժամիջոցների թուլացումը, նպաստավոր պայմաններ են ստեղծում երկու երկրների փոխշահավետ առևտրային հարաբերություններն ամրապնդելու համար: Կարևոր է նաև այն նանգամանքը, որ Հայաստանը լինելով տարածաշրջանում միակ ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է Իրանի և Թուրքմենստանի համար հանդես գալ որպես հարթակ դեպի ԵԱՏՄ շուկա, Հայաստանը կհանդիսանա որպես կապող օղակ, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածոթյուն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու համար: Մնում է հուսալ, որ ծրագրերը ոչ միայն կմշակվեն, այլ նաև իրականություն կդառնան: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ

: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ