20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարը շտկում է ինքն իրեն

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույց է տվել “Մեդիամաքս”-ին: Հիշեցնենք, Միրզոյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ` կապված ԼՂՀ Ադրբեջանի կազմում կարգավիճակի շուրջ ֆրանսիական հեռուտաընկերությանն արած իր արտահայտության հետ: Արցախում սա բացատրում են լարվածության կամ անգլերենի չիմացության խնդիր: 

 Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ “կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է”: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը նվազեցնում է ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորությունը:     

– ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ՝ 1991 թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ եւ օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առեւտրի առարկա լինել, եւ այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք:

Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների եւ պայմանների մշակման վրա: 

Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը եւ ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում:

– Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված “օկուպացված” տարածքների հարցը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

– Եթե խոսքը գնում է Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, եւ տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:

Պետք չէ մոռանալ նաեւ ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից եւ մինչեւ օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:

Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պատմական արդարության վերականգման եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի  ապահովման համատեքստում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ