29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրապետյանն ասաց` ում է իրականում պատկանում Մխիթարյանի տրանսֆերը

image_23339

Ինչպես նախապես տեղեկացվել էր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ աննախադեպ հրապարակային առաջարկ էր արել հայաստանյան բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ հանդիպել եւ ազատ շփման ձեւաչափով քննարկել հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին եւ ընդհանրապես ֆուտբոլային տիրույթին վերաբերվող ցանկացած հարց:

 ՀՖՖ նախագահը բազմիցս կարեւորել էր այն հանգամանքը, որ հարկավոր է դուրս գալ վիրտուալ տարածքից, վիրտուալ ֆուտբոլասիրությունից եւ խնդիրներին նայել ավելի խորքից, ավելի տեղեկացված լինելով, որպեսզի հարցադրումները լինեն փաստարկված եւ լուծումները նպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:    

 Թեեւ ՀՖՖ գրասենյակում սպասում էին շատ ավելի մեծ թվով մարդկանց, բայց հանդիպումը կայացավ բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի 25 ներկայացուցիչների հետ եւ տեւեց մոտ 3,5 ժամ:

 Տեղի ունեցավ հանգամանալից, հետաքրքիր զրույց հայկական ֆուտբոլի խնդիրների շուրջ:

 

Գրեթե բոլոր այն հարցադրումները, որ քննարկվում են վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում, արծարծվեցին հանդիպման ժամանակ:

 ՀՖՖ նախագահը պատասխանեց բացառապես բոլոր հարցերին, տեղի ունեցավ հանգամանալից քննարկում: Առաջարկներ ներկայացվեցին նաեւ հանդիպման մասնակիցների կողմից, որոնք նույնպես բազմակողմանիորեն քննարկվեցին:

 ՀՖՖ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը եւ նշեց, որ այսպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն: 

Հայրապետյանն անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին: 

”Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է ”Շախտյորը”, 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի ”Մետալուրգին”, 25 տոկոս էլ բաժին է հասել ”Փյունիկին”, քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման”:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական “Sport express” կայքի`

”Դոնեցկի ”Շախտյորին” պատկանում է Հենրիխ Մխիթարյանի իրավունքների կեսը, իսկ մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Եվ այս երեք կողմերին բավարարելու համար հրավիրվեց ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով իր աշխատանքը գերազանց է կատարում: Նա իր շուրջը հավաքեց մի շարք գերակումբներին եւ ամենահամապատասխան առաջարկն ընդունեց: Մխիթարյանին ձեռք բերելու թեկնածուներն էին Յուվենթուսը, Միլանը, Չելսին, Մանչեսթեր Սիթին, Տոտենհեմը եւ Դորտմունդի Բորուսիան, որը չդիմանալով մրցակցությանը ընտրությունը կատարեց Այաքսի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսոնի օգտին”:

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ