24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ ցուցակում. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու եւ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:

Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, եւ Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որեւէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը ստանձնել, բայց չգնալ որեւէ կեղծիքի:

Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ոչ Կարեն Կարապետյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում: Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձեւաչափը: Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ