24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ-ում մեկնարկել է զորակոչը

Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ նոր զորակոչի արդյունքում պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենյաց պաշտպաններով:

Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ