19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային մրցույթների հաղթող, նկարիչ Միքայել Հարությունյանին նկարչությունն օգնում է բացահայտել ինքն իրեն

Միքայել Հարությունյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից 2016-ի վերջին կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի հաղթողներից է։ Նրա աշխատանքները «Լավագույն գեղանկար» անվանակարգում գրավել են առաջին հորիզոնականը։

Միքայելը գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է։ Տաղանդաշատ երիտասարդը նկարում է 10 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել է 3 անհատական ցուցահանդես, ստացել է բազում մրցանակներ: Նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի պաշտպան» հուշամեդալը։ Երիտասարդ նկարչի գործերը տեղ են գտել տարբեր գրքերում, իսկ 100-ից ավելի նկարներ գտնվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Ուկրաինա, ԱՄԷ, Հայաստան, Արցախ… Չնայած ունեցած հաջողություններին՝ նա կարծում է, որ ակադեմիական կրթությունը կօգնի լիարժեքորեն կայանալ։ Միքայելը նկատում է, որ այս պահին ուսումնասիրում է դասական գեղանկարչությունը, նկարչության այբուբենը, քանի որ առանց այբուբենն իմանալու չես կարող առաջ գնալ։ Նա նաև նշում է, որ նկարելը հիանալի միջոց է, որպեսզի ինքդ քեզ բացահայտես։

Միքայելի և նրա ավագ եղբոր՝ կոմպոզիտոր Նորայրի մասին հոդված է լույս տեսել ամերիկյան «La Cohoba Magazine» ամսագրում: Հայտնի գործարար և երաժիշտ Ավո Ուվեզյանի դիմանկարը, որը հեղինակել է Միքայելը, տեղադրվել է ամսագրի շապկին:

Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված մոսկովյան 9-րդ միջազգային մրցույթում Միքայելի «Կոտրված մանկություն» կտավն արժանացել է առաջին մրցանակի։ «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում» խորագրով մրցույթին մասնակցում էր ավելի քան 1200 նկարիչ։

Ընդամենը վերջերս՝ 2016թ. դեկտեմբերին Միքայել Հարությունյանը, ԱՊՀ պետությունների 11-րդ երիտասարդական Դելֆյան խաղերին ներկայացնելով Հայաստանը, «Կերպարվեստ» անվանակարգում 18-21 տարիքային խմբում գրավել է առաջին հորիզոնականը և նվաճել ոսկե մեդալ։

Իսկ դեկտեմբերի 29-ին էլ ամփոփվել են Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գործերի՝ նախապես հայտարարված մրցույթի արդյունքները: Միքայել Հարությունյանի աշխատանքն այս մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:unnamed-12 unnamed-13 unnamed-14 unnamed-15 unnamed-16

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ