23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք 8-9 օր հանգստանում ենք Ամանորից հետո, սթրեսն ավելանում է. հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի համոզմամբ՝ հետամանորյա սթրեսը ոչ միայն հայերին է բնորոշ, այլ գոյություն ունի ողջ աշխարհում: « Պարզապես այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Իսկ մեզ մոտ 9 օր տոնում ենք, նստում տանը, ինչը սխալ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝  խորհրդային շրջանում ընդունված տարերային տոնելու ձևը փոքր-ինչ նվազել է, սակայն սեղանների շուրջ նստելով ու ուտելով  տոնելու ավանդույթը շարունակվում է, ինչը ևս նպաստում է մարդկանց մոտ դեպրեսիվ վիճակի զարգացմանը:

«Մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը ու հաճույքով են աշխատանքի գնում՝ դեպրեսիվ ֆոն չեն ունենում, քանի որ արդեն հունվարի 3-ից հետո նրանք սպասում են, թե երբ են դուրս գալու աշխատանքի: Դեպրեսիվ ֆոնն առավել արտահայտիչ է այն մարդկանց մոտ, որոնք դժվարությամբ են դուրս գալիս աշխատանքի, ում աշխատանքի գնալու մեջ պարտադրվածություն կա: Նրանց մոտ սթրեսային վիճակն առավել երկար կտևի: Հետարձակուրդային սթրեսի համար արտերկրներում ընդունված կարգ գոյություն ունի, ըստ որի՝ արձակուրդից վերադարձած մարդուն առավել քիչ են ծանրաբեռնում աշխատանքով և թույլ են տալիս, որ կիսվի տպավորություններով, մինչև լիարժեք կմտնի հունի մեջ»,-եզրափակեց  նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ