25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ պիտի զղջաս

Մի օր պիտի գա, որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան, բոլոր աղավնիները պիտի դադարեն, գիշեր պիտի գա և այս աշխարհ ետ դառնալ պիտի չլինի: Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի: Եվ ինչպես որ դու անցյալ տարվան ես նայում ու զղջում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ կյանքին նայես ու հասկանաս, որ Աստուծո Որդին եկել է քո մոտ, եկել է ու դուռդ է զարկել. եկեղեցիով է եկել, քարոզիչով է եկել, եկել է ու դու Նրան կարևորություն չես տվել: Շատ պիտի զղջաս:

Դու քեզանով այդչափ մի հետաքրքրվիր: Աստուծով հետաքրքրվիր: Եկեղեցիով հետաքրքրվիր: Այս տարի երեք հատ աղոթք սովորիր, Ավետարանն առ ու սկզբից մինչև վերջ կարդա: Ամբողջ տարվա համար շատ չէ: Կարող ես կարդալ: Աստված փնտրիր: Սիրել սովորիր: Ներել սովորիր: Եվ պատրաստվիր …

Սահակ Սրբազան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ