17 Հունվարի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ծառայության են մեկնում առաջին նորակոչիկները /ֆոտո/

unnamed

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվել է խորհրդանշական վայրում՝ Սարդարապատի հուշահամալիրում:

Հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում և անսահման հպարտություն: Այս հատկանիշներով համակված ու որպես հայրենասիրության յուրօրինակ դաս` Սարդարապատում զորակոչիկները ոգեշնչվում են, նոր ուժ ստանում խիզախ հայորդիների օրինակից:

Արմավիրի մարզից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ կիսելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, բարձրաստիճան զինվորականներ, այլ պաշտոնյաներ: Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում մարտնչած և հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք հղեց զորակոչիկներին՝ կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանել և անառիկ պահել հայրենի եզերքի սահմանները:

Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի,  որ Հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, Հայոց բանակի արժանի զինվոր, ում նայելով հասարակությունը գիտակցում է, որ հայրենիքը պաշտպանված է: Զինված ուժերի ղեկավարությունն ու հրամանատարությունն էլ իր հերթին անում են ամենայն հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին այն դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար, որով մեծացրել են իրենց զավակներին՝ անկախության սերնդի ներկայացուցիչներին: Սերունդ, որ քաջ գիտակցում է հայրենիքի գինը, զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:

unnamed-1 unnamed-2 unnamed-3 unnamed-4

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ