25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերոս Նարեկին տեսա երազում. երազի ու իրականության սահմանագծին

Արմինե Կարախանյանը (Նռան Հատ) իր տեսահորիզոնում մի կարոտ ունի ու մի հավատամք; Հավատում է, որ հայ զինվորը միշտ հաղթելու է, կարոտում է իր չտեսած, բայց հոգում մեջ եփվող Հայաստանը:

Henaran.am-ի թղթակիցը փորձեց պատառիկներ պոկել այս ինքնատիպ հայի ապրածից ու նրա զգացածը դարձնելով ժամանակի պատում ներկայացնել  Ձեզ.

15871164_670571133104222_557885950_n

«Միշտ սիրել եմ հայրենիքս ու շարունակում եմ այն սիրել: Միշտ երազել եմ հայրենիքիս զինվորը դառնալ, բայց ցավոք ինձ այդ բախտը չվիճակվեց, որովհետև կին եմ…: Ես սկսեցի զինվորներիս հետ շփվել 2007 թվականից: Գնալով ավելի մտերմացանք, ամեն անգամ  նրանց հետ խոսելուց հետո էլի ավելի էինք կապնվում, միշտ ասում են՝ Արիմին մեր բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր ես պահում: Զինվորներս ինձ «Սոսե կամ Նռան հատ»  են ասում: Լինելով հայուհի քաջ գիտակցում եմ մեր զինված ուժերում մարտիկի պարտքը: Ու այն գիտակցելով պարտք եմ համարում անձնվիրաբար նվիրվել հայոց բանակին, ու եթե հարկ լինի զենքը ձեռքիս օրհասական պահին կռիվ կտամ եղբայրներիս հետ: Եռաբլուրի բոլոր տղերքը մեզ համար են զոհվել և ցանկացած ոտնձգության ժամանակ մենք ազգովի պարտավոր ենք դառնալ մի բռունցք»,-ասում է Արմինեն:

Արմինե Կարախանյանը երբեք փառքի մասին չի երազում, ապրում է իր կերտած աշխարհում, ու խոնարհվում միայն հայ զինվորի առաջ.

15822076_669636239864378_1712163842_n
« Իմ համար հայրենիքը դա առաջնագծում կանգնած հայ զինվորն է….Յուրաքանչյուր հայի համար ,այնպես էլ իմ համար՝ ընտանիքը մի հայրենիքը է, որ պիտի ամուր պահես: Իմ լավ ընկերներիցս` Գագիկ Ավետիսյան վերջին տարիներին գրի էր առնում Արցախյան գոյամարտի պատմությունը: Նրա օրինակը ինձ ավելի  ոգևորեց և օրինակ վերցնելով ես սկսեցի գրել մերօրյա հերոսների մասին….2014 թվականին տարեսկզբին թշնամին ևս մեկ անգամ ապացուցեց որ պատերազմը դեռ չի ավարտվել, թշնամու դիվերսիոն հարձակումների ժամանակ հայրենիքի սահմանները պաշտպանելիս տասնյակ հայորդիները հայրենիքին ու մեզ նվիրենց իրենց ամենաթանկ բանը` կյանքը: Այդ ժամանակ զոհվեց Արցախից Նարեկ Պողոսյանը»:

Արմինեն Նարկին հիշելիս հուզվում է: Նա դժվար ու անհաղթահարելի ցավի միջով է անցել; Հետո զինվել է հենց այդ ցավով ու որոշել գտնել Նարեկի ընտանիքին.

«Լսելով Նարեկի մասին շատ մեծ ցանկություն ունեցա գտնել ընտանիքին և այն աղջկան որի հետ պատրաստվում էր ամուսնանալ… Սոցցանցի շնորհիվ գտա Նարեկի նշանածին` Մարիամին, և շփվելով մենք դարձանք մտերիմ ընկերուհիներ: Նարեկ Պողոսյանը  Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր: Ես որոշեցի գնալ Արցախ՝հերոսի տուն: Ամենահետաքրքիր զգացողություններս ու ապրումներս Արցախում է եղել: Ճիշտ են ասում եթե ինչ-որ բան դնում ես մտքիդ ուրեմն այն իրականություն կդարձնես: Ես շատ մարդկանց դեմ գնացի, նույնիսկ ծնողներիս, շատ դժվարություններ հաղթահարեցի, բայց չկարողացա հաղթահարել՝ մահը,որը տարավ իմ հերոս ախպերներին…..Կյանքումս միշտ երազել եմ գնալ Արցախ, քայլել այն հետքերով որտեղով անցել է զորավար Մոնթեն, տեսնել իմ  Նարեկի հարսնացուին ` Մարիամին, իմ սիրելի ընկերուհուն:

Մարիամի հայացքը միշտ խուսափող էր, դառը ցավը մեջը պահած: Ճիշտ է մենք զրուցում էինք ու  թեյ խմում, բայց հայացքն ու սիրտը միշտ տխուր էր, ուրիշ տեղ, դեպի հիշողություններ, որ հիշեցնում էր յուրնաքաչյուր քայլ, յուրաքանչյուր իր…….Ինձ և շատ շատերի համար Մարիամը հերոսուհի է, որ մինչ այսօր շատ մեծ դժվարությամբ փորձում է հաղթահարել այն մեծ ցավը`որը կրում է իր մեջ: Ընկերուհուս Մարիամին մեծ լույս ու ջերմությում եմ մաղթում, ուզում եմ աչքերի տխրությունը վերածվի փայլի………..»:

Արմինե Կարախանյանը մեկ հավատամք ունի՝ ազգ ու հայրենիք…

«Հենց հայոց սահմանից է սկսվում մեր հայրենիքը, հայ զինվոր ու սպան արժանավորեն իրենց ուսերին են կրում սահմանի անառիկ պահելու պատիվն ու պատասխանանտվությունը: Արյունոտ ապրիլն իր մեծ վերքը թողեց բոլորիս սրտերում, հայրենիքիս յուրաքանչյուր հայորդի նվիրյալ դարձավ իր հայրենիքին… Նրանք ուս ուսի կանգնած պահում էին հողը հայրենի, որպեսզի թշնամու կեղտոտ ոտքը չդիպչի հայրենի հողին: Իմ սրտում են բոլոր հերոսները, նրանք հայրենիքիս պես միշտ կմնան իմ սրտում….Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև…..Քառօրյա պատերազմի ժամանակ ծանոթացա լեյտենանտ Սիլվի Հովհաննիսյանի հետ, նա ինձ հրավիրեց Արցախ Ջաբրաիլ, ես մեծ սիրով ընդունեցի հրավերը, և պատերազմից երկու ամիս անց մեկնեցի Արցախ հարավ-արևելյան դարպաս….Ճանապարհս շատ երկար էր, բայց այն մտքից որ շուտով կտեսնեմ Արցախս ու զինվորներիս այն ինձ համար շատ կարճ թվաց: Վերջապես տեղ հասա մեքենայից իջնելուն պես զինվոր ընկերներս վազելով ինձ մոտեցան, մենք ամուր ամուր գրկել էինք իրար…. քանի որ ես այտեղ ճանաչում էի շատ զինվորների……. Ջաբրաիլը շատ շատ սիրեցի, իմ համար այնտեղի հողը սրբություն է, որովհետև հերոսներիս արյունով է ներծծված……….Արցախում շրջագայությունս շարունակվում էր…. Կրկին եղա հերոսների օջախներում Մարտունիում` Նարեկ Պողոսյանի, Ասկերանում` Աշոտ Ղուլյանի(Բեկորի), Ստեփանակերտում` Էրիկ Գասպարյանի, Արման Ստեփանյանի….: Հաճելի հանդիպում Արցախում ծառայող իմ զինվոր ընկերների հետ որոնց հետ ծանոթացել եմ ծառայության ընթացքում: Իմ համար շատ մեծ պատիվ էր ծանոթանալ մեր կողքին ապրող «Մարտական խաչի» ասպետի կոչման արժանացած հերոսների` Արթուր Հովսեփյանի, Էդիկ Մալոյանի, Սարգիս Գաբրիելյանի, Շուլի Հակոբյանի, Ռաֆայել Հովհաննիսյանի, ՀՀ Արիության մեդալակիր Վահե Խաչատրյանի, հրամանատարի տեղակալ` Զավեն Խաչատրյանի,« Զինվոր համակարգող խորհրդի»  նախագահ` Մարգարիտա Խաչատրյանի հետ…..Բոլորին շատ շատ սիրում եմ, նրանց համար ամենաբարձր պատիվը հայրենիքի պաշտպան լինելն է: Հայ ժողովուրդը ապրիլ ամսին ապացուցեն, որ միայն միասնականություն կհաղթի»,-եզրափակեց Արմինե Կարախանյանը:

15870986_670571119770890_464441675_n

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ