20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հյուրանոցում մահացած հայտնաբերված ռուս մայորն ավիաբազայի ծառայող . մանրամասներ

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաստատել է ռուս սպայի մահը Երեւանում: Ինչպես տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հունվարի 1-ին Երեւանի հանրակացարաններից մեկի իր սենյակում մահացած է հայտնաբերվել ռուսական ավիաբազայում ծառայող սպան:

Զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալով՝ զինծառայողի մահվան պատճառը կարող էր լինել սրտային սուր անբավարարությունը:

 Հայաստանում ռուսական բազայի հրամանատարությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ