25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‹‹Կցանկանայի շենացնել հայրենիքս››․ 13-ամյա բլոգերի երազանքները

13-ամյա Արայիկը, թեև, բոլորովին վերջերս է սկսել վիդեոբլոգինգով, բայց արդեն իսկ հասցրել է նվաճել օգտատերերի սերն ու համակրանքը: Նրա էջին այժմ հետևում է   41 բաժանորդ:
Վիդեոբլոգինգը, սակայն, Արայիկի միակ  հոբբին չէ. նա նաև երգում է, նվագում, զբաղվում է  մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ…

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է վերջինիս հետ` փորձելով բացահայտել, թե ինչպիսին  է  նա, ինչ երազանքներ ու ցանկություններ ունի:
-Արայի’կ, պատմի’ր քո մասին, ի՞նչ նախասիրություններ  ունես:

-Իմ նախասիրությունները կապված են երգ-երաժշտության հետ, ես նաև կիթառ եմ նվագում: Իսկ վերջերս սկսել եմ զբաղվել վիդեոբլոգինգով. դա էլ է իմ նախասիրությունների մեջ մտնում:  Սիրում եմ նաև զբաղվել մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ և այլն:

-Վիդեոբլոգինգը քեզ համար պարզապես նախասիրությո
՞ւն  է, թե ՞ ցանկանում ես հետագայում վիդեոբլոգեր դառնալ:

-Վիդեոբլոգինգն ինձ համար այժմ ուղղակի նախասիրություն է։ Չեմ կարծում, որ ինձ մոտ կհաջողվի դառնալ լուրջ վիդեոբլոգեր, բայց եթե ստացվի, ինչո ՞ւ ոչ, ես չէի հրաժարվի:

-Քեզ համար  ավելի հոգեհարազատ է վիդեոբլո ՞գինգը, թե ՞   երգ-երաժշտությունը:

– Երկուսն էլ հոգեհարազատ են, բայց  այս պարագայում երևի կասեմ` երգ-երաժշտությունը: Եվ, պետք է ասեմ, ինձ համար շատ հոգեհարազատ է ‹‹Յութուբ››-ը: Ես այն շատ եմ սիրում:

-Իսկ ովքե
՞ր են քո ամենասիրելի երաժիշտները:

-Կիթառահարներից ` Տարոն Մալաքյանը, իսկ սիրելի երաժիշտներ շատ կան: Այս պահին նույնիսկ չգիտեմ` ում առանձնացնել:

-Մոտակա մեկ տարվա ընթացքում քանի՞ բաժանորդ կուզենայիր ունենալ քո բլոգում:

-Այս պահին ես ունեմ 41 բաժանորդ: Այս թիվն, իհարկե, շատ չէ, բայց դա կարելի է բացատրել նաև նրանով, որ ես նոր եմ սկսել զբաղվել վիդեոբլոգինգով և ընդամենը 5 նոր վիդեո ունեմ:   Ձեր հարցին անդրադառնամ. կուզեի ունենալ ևս 50-100 բաժանորդ:

-Քո ալիքի բաժանորդները մոտ ապագայում կարո՞ղ  են սպասել նոր անակնկալների:

-Իհարկե: Պարզապես այս պահին, այսպես ասած, չեմ ուզում բացել   խաղաքարտերս: Բայց, պետք է ասեմ` արդեն  մտածել եմ, թե  առաջիկա մեկ տարվա ընթացքում  ինչ վիդեոներ պետք է ներկայացնեմ:

-Կարդալ սիրո՞ւմ ես: Ո՞րն է քո ամենասիրելի գիրքը:

-Կարդալ, իհարկե, սիրում եմ: Նախընտրում եմ հատկապես  գիտաֆանտաստիկ գրականությունը: Սիրում եմ կարդալ հատկապես  Ժյուլ Վեռն:   Իմ ամենասիրելի գիքը      ‹‹Խորհրդավոր կղզի››-ն է: Այս հեղինակի ստեղծագործություններից  կառանձնացնեմ նաև   ‹‹Տասնհինգամյա նավապետը››: Շատ եմ սիրում նաև  ‹‹Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը›› գիրքը: Այս գրքի հիման վրա, ինչպես հայտնի է, ֆիլմ է նկարահանվել. այն նույնպես շատ եմ սիրում:

-Ո՞ւմ կուզեիր նմանվել: Ո՞վ է քո հերոսը կյանքում:

-Ես կցանկանայի նմանվել ծնողներիս: Մայրիկիս կցանկանայի նմանվել, քանի որ նա ինձ օգնում ու առաջնորդում է իր խորհուրդներով: Այն ամենն ինչին հասել եմ, եղել է հենց մայրիկիս օգնությամբ:

-Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեիր:

-Կշենացների Հայաստանը, Երևանը և  սահմանային այն գյուղերը, որոնք ունեն բարեկարգման կարիք: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը: Իսկ ինձ համար կցանկանայի ստեղծել այնպիսի պայմաններ,  որոնց շնորհիվ բարդություններ չէին լինի վիդեոներ  պատրաստելու  ընթացքում։

-Քո տոնական բարեմաղթանքը…

-Թող նոր` 2017  թվականը  լինի լավ տարի: Բոլորին առոջղջություն ու հաջողություն եմ մաղթում: Թո՛ղ ժպիտը բոլորի դեմքերից անպակաս լինի:  Թո’ղ աշխարհում խաղաղություն լինի: Թո’ղ Ձմեռ պապն իրականացնի բոլոր մանուկների երազանքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ