25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված ողորմի մեր ժողովրդին … անտարբերը ինչպես պիտի սիրի

Սիրելինե’ր, քնել էի. մի տեսիլք տեսնելով` արթնացա: Վկայեմ մի բան, որ Սուրբ Գրքի մարգարեություններից հայտնի է և շատ կարևոր:

Իմ մետաղյա հյուղակից մոտ տասը մետր հեռու` մի բարձր տոնածառ էր: Մի ձայն ասաց թե` ավելի ուշադիր նայիր: Տեսա տոնածառի միայն աջ կողմի ճյուղերն են: Ավելի ուշադիր նայելով` տեսա որ, այն ինչ տոնածառի ճյուղեր էի համարում` դրանք կուշտ ու ապահով, թմբլիկ ճնճղուկներ էին:

Եվ Տերունի Ձայնն ասաց` Ձեր այն երեխաներն են, որ փրկվելու են. և Տոնածառը Քրիստոսի խորհուրդն է: Ձեր այն ճուտիկներն են փրկվելու, ովքեր Տիրոջ սիրո Կամքի մեջ ապահովությամբ են ապրում: Եվ այդ պահին անհանգստացած զարթնեցի, որովհետև մոտ կիսով չափ երեխաների կորուստ կար, քանի որ Տոնածառի մյուս կողմը լրիվ դատարկ էր: Թեպետ հիշեցի Տերունի Խոսքից համապատասխան հատվածներ, որ արդարն անգամ իր զավակներին փրկել չի կարողանա, միայն այդ արդարի անձը Տերը կփրկի, այն էլ` նեղությամբ: Եվ այն որ` փրկվողները Տիրոջ աջում են լինելու, ինչպես այդ ընտիր ճնճղուկները:

Սիրելինե’ր, ջանանք Տիրոջ խոսքի օգնությամբ քրիստոնեական արդար միջավայր ստեղծել ու պահպանել մեր երեխաների համար, որ Տիրոջ բարի կամքի մեջ ապրեն:  Եթե ընդհանուր մեր երկրի համար Աստծո արդարությունը չորոնենք` մեր երեխաները պիտի հայտնվեն, և արդեն փոքր ինչ չափով հայտնվել են` գայթակղության որոգայթների մեջ: Եվ դրանում Աստծո խոսքից մեր հեռու լինելը միթե մեղքի բաժին չունի և անտարբեր չի դարձրել մեզ: Ունի’:

Ես մի գրքույկ հրատարակեցի` գրեթե մուրացկանություն անելու գնով, մեր երեխաների միջավայրը եկած ու եկող պղծություններից ու զազրանքներից պահպանելու մեջբերում-վկայություններ էին. զանգահարի նման մի աշխատանք, բայց քանիցս ֆբ-ում հայտարարություն անելով, իմ 3000-ից թվով ավելի ընկերներից` միայն տասը հոգի ձեռք մեկնեցին և կաթիլ-կաթիլ փայփայանքով հավաքելով` անհրաժեշտ քանակությամբ անկարող եղա տպագրել:

Եկեք անհանգստանանք մեր մեջ տեղ գտած անտարբերության համար, որ մեր երեխաների վաղվա դահիճն է, որին սնում ենք: Անհանգստանանք, սիրելինե’ր, Աստծո խոսքը որպես հանապազորդ հաց մեր չուտելո’ւ համար, որպեսզի այդ Խոսքն ուտելու փոխարեն` ՄԻՄՅԱ’ՆՑ ՉՈՒՏԵՆՔ, երբ Կյանքի Տերը մեր ապրելու համար պատվեր է տվել` ՍԻՐԵՑԵ’Ք ՄԻՄՅԱՆՑ և ո’չ թե` կերեք միմյանց, որ մոլորեցնող չար սատանայի որոնածն է:
Անտարբերը ինչպես պիտի սիրի:

ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ, ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՂՈԹՔԻ ՕՐԵՐԻ ՄԵՋ` ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱՆՔ, ԲԱՐԵԿԱՄՆԵ’Ր, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԽՆԴՐԱՆՔ-ԱՂԱՉԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԱՍՏՎԱԾ ՀԱՃՈՅՈՒԹՅԱՄԲ ՈՒՆԿՆԴՐԻ:
Աստվա’ծ ողորմի մեր ժողովրդին` առավե’լ դարձի գալ:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ