19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Օրենքով պետք է ՛՛քցված՛՛ գումարները վերադարձվեն՛՛. “Ժառանգությունը” դեմ կքվեարկի Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տալու նախագծին

 ՛՛Պարզ է՝ ինչ օրինագիծ է մեզ ներկայացված: Բոլորդ հասկանում եք՝ ինչ նախագիծ է սա իրենից ներկայացնում: Ներդրողը բարեխիղճ չի եղել ժամանակին ու եթե եղել է կասկածելի գործարք, ապա օրենքի միջոցով պետք է ՛՛քցված՛՛ գումարները վերադարձվեն՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու՛՛ մասին օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

՛՛Մենք բացարձակ գործ ունենք մի կոռուպցիոն գործարքի հետ, որը նախաձեռնվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից …  Մենք երաշխիք չունենք, որ այս դպրոցը վաղը մյուս օր չի դառնալու բնակարանի վաճառման գործընթաց: Ուսումնական ծրագրի մասին խոսք չկա, որևէ երաշխիք չունենք, որ այս դպրոցը որպես դպրոց գործելու է՛՛,-կարծում է պատգամավորը:

՛՛Եթե աղբի համար արտոնություններ չեք ցանկանում տրամադրել, որևէ մի տեղ չեք թողնում, որ մուտք գործի ազնիվ գործարար, եթե մի մարդ ցանկանում է կասկածելի այս գործարքի մեջ ստանալ իրենից ՛՛քցված՛՛ բաժինը, ապա ես կարծում եմ, որ այս գործարքն ի սկզբանե ձախողված է: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին՝ հասկանալով, որ ԱԺ-ն ուզում են ներքաշել կոռուպցիոն մի գործընթացի մեջ՛՛,-եզրափակեց Փոստանջյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ