29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սոցցանցերը վերահսկվում են գաղտնի ծառայությունների կողմից

image_23246

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` աշխարհում գոյություն չունի այնպիսի սոցցանց, որը լիարժեք պաշտպանված լինի և որից հնարավոր չլինի կորզել անձնական տվյալներ:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջերս բացահայտվել է, որ Ամերիկյան գաղտնի ծառայությունները գաղտնալսում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Ամերիկացիներին հանգստացնելու համար հայտարարվեց, որ այդ գաղտնալսումները չեն վերաբերվում Ամերիկայի քաղաքացիներին և օգտագործվում են հատուկ գաղտնի փաստաթղթերի փոխանցումը սոցցանցերում վերահսկելու համար:

Ինչ վերաբերվում է Հայաստանում ավելի հաճախ օգտագործվող սոցիալական ցանցերին, ապա օգտատերերի մեծ բանակ ունեցող “Ֆեյսբուք” սոցիալական ցանցը համեմատաբար պաշտպանված է, մասնավորապես փակ գրառումների առումով.

“Գաղտնի ծառայությունը պաշտպանված կապի դեպքում չի կարող տեսնել գրառումները, բայց այն երկրները, որոնք ըստ էության սերվերների տեր են համարվում կարողանում են օգտվել իրենց դիրքերից”,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ամեն դեպքում մասնագետ հաքեր լինելու դեպքում հնարավոր է կոտրել ցանկացած ցանց.

“Միշտ պետքա հասկանալ, որ ներթափանցումները հնարավոր են, շատ դժվարա գաղտնի ծառայություններին հեռու պահել այն գայթակղությունից որ իրենք փորձեն վերահսկել ուրիշի կյանքը կամ գործնեությունը”:

Մասնագետի դիտարկմամբ. “Յուրաքանչյուր սոցիալական ցանց իրենից ներկայացնում է պոտենցիալ գաղտնալսման հարթակ: Դրա համար օրինակ Չինաստանում օգտվում են միայն իրենց ազգային սոցիալական ցանցից:Այս երկրում օրենքով արգելված է այլ ցանցերից օգտվելը”:

Սամվել Մարտիրոսյանը սոցցանցերից օգտվելիս առաջնորդվում է մեկ հիմնական սկզբունքով. “Սոցցանցերի հետ կապված տեսականորեն գոնե պետք է գլխում պահել, որ դու մենակ չես”:

Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ վերջերս տեղի ունեցած դեպքին, երբ հաքերները ջարդել են “mail.ru” կայքէջը և բազմաթիվ ինտիմ նկարներ են հրապարակվել և չի բացառում, որ այս երևույթի  արդյունքում մի շարք ընտանիքներ են քանդվել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ