25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կարող ենք մոտենալ Աստծուն

Պատվիրանը մարդու հանդեպ Աստծո սիրո արտահայտությունն է, որով Նա հորդորում է հնազանդվել Իրեն: Տերը չի բռնանում մեր կամքի վրա, այլ թողնում է ազատորեն ընտրություն կատարել բարու և չարի միջև:

Այդ իրականանում է պատվիրանի միջոցով: Պահելով այն՝ մարդն արտահայտում է իր հավատարմությունը Արարչի հանդեպ և Նրանից վարձ ստանալով՝ մերձենում բացարձակ Բարուն, շարունակ կատարելագործվում և ընթանում դեպի հոգեղինացում և աստվածացում:

Այդպիսին էր պատվիրանը դրախտում, որը քանի դեռ պահում էին Ադամն ու Եվան, աճում էին շնորհներով: Այդպիսին է և Մովսես մարգարեի միջոցով տրված Տասնաբանյան, որը պահելով՝ մարդը հաստատվում է իր աստվածանման էությանը վայել ընթացքի մեջ: Իսրայելացիները Տասնաբանյան գրում էին և պահում ձեռքներին, որպեսզի մշտապես, բոլոր հանգամանքներում հիշեն և կատարեն այն: Դավիթ թագավորն իր սաղմոսներով հաճախ էր գովերգում Տիրոջ պատվիրանները՝ նրանցում տեսնելով իր ողջ կյանքի իմաստը:
Պատվիրանը, բխելով մեր հանդեպ Աստծո սիրուց, մեզ մղում է հասնել Նրա հետ սիրո միության:

Այս պատճառով Քրիստոս բոլոր պատվիրանները ամփոփեց սիրո պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով», և՝ «Սիրի՛ր քո մերձավորին, ինչպես քո անձը»: «Այս երկու պատվիրաններից են կախված,- ավելացնում է Տերը,- ամբողջ օրենքը և մարգարեները» [տե՛ս Մատթ. 22.37-40]:

Աղբյուրը` www.sacredtradition.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ