19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի Սահակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ