20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խաղաղություն խաղալիքների փոխարեն. սահմանամերձ Չինարիից

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հանգիստ է, կրակոցներ այս պահի դրությամբ չկան։ Henaran.am-ին այս մասին հայտնեց Չինարիի բնակիչներից մեկը:

Նրա փոխանցմամբ՝ բնականաբար, գյուղում տոնական տրամադրությունը փոքր-ինչ խափանվեց վերջին դիվերսիայից հետո, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ կոտրվել են, Ամանորը չեն տոնելու. «Տոնելու ենք, այն էլ նոր հույսերով ու հավատով, որ խաղաղություն հաստատվի վերջապես»:

Իսկ երեխաներն, ըստ նրա, Ձմեռ պապին նամակ են գրում, սակայն խաղալիքներից զատ առաջին հերթին խաղաղություն են ուզում:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ դիվերսիա էր կազմակերպվել թշնամու կողմից, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 3, թշնամին 7-8 զոհ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ