25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ տունը իմ հայրենիքն է. Գրիգ Սուքիասյանը կարոտում է

Հեռուստաֆիլմերից հայտնի դերասան Գրիգ Սուքիասյանը արդեն մի քանի ամիս է հեռու է իր խոսքով՝ պաշտելի հայրենիքից: Իր տեսակով անմիջական ու պարզ դերասանը չի թաքցնում հոգուց հոսող անսահման կարոտը և հայրենիքի մասին խոսելիս հուզվում է: Գրիգ Սուքիասյանը ընդգծում է՝ հայրենիքից ընդմիշտ չի հեռացել:

-Հայրենիք ասելիս՝ աչքերս փայլում են: Հայաստան ասելիս՝ շունչս չի հերիքում: Հայրենիքիս մասին , երբ հիշում եմ հպարտության զգացումին խառնվում է կարոտը և ես կարծես փոքրիկ տղա լինել, ում կտրել են մորից և ով առանց մոր տաք գրկի ապրել չի կարող: Ամեն օր ես այս զգացողությունը ապրում եմ ու ողջ հոգով ցնցվում: Հայրենիքը ինձ համար սրբություն է: Իմ կյանքը իմաստավորվում է իմ հող ու ջրի խորհրդով: Իմ փոքր Հյաստանը շարունակ տրոփում է իմ հոգում, սրտում և կոպերիս տակ»

13558733_1608826202779774_7970822688230218150_o

Հայրենիքից ընդմիշտ եք հեռացե՞լ

-Ոնց կարող եմ ինքս ինձ կտրել իմ հողից, որտեղ իմ արմատներն են, որտեղ իմ ազգն է, իմ ընտանիքը , իմ ընկերները: Այն հողից որտեղ իմ հերոսներն են հանգչում, այն հերոսները, որոնց արյամբ է կերտվել հայրենիքը: Չեմ կարող հեռանալ մի հողից , որտեղ նաև հորս շիրիմն է, իմ ծնողի թանկ շիրիմը»,-նշում է Գրիգ Սուքիասյանը:

11010600_1392099151119148_4455152748816118990_n

Հեռավորությունը և ժամանակը ի՞նչ դեր են խաղում Ձեր  համար:

-Հեռվորությունը երբեք չի կարող մարդուն փոխել, ընդհակառակը կարոտը ստիպում է վերաարժեվորել հեռվում թողածը: Կարծում եմ սա մի ինքնօրինակ քննություն է, որի արդյունքում գնահատվում է մարդ տեսակը իր բոլոր արժանիքներով և թերություններով: Փոխվելու համար նախ պետք է հոգիդ փոխես: Իսկ հոգին հնարավոր չէ վաճառել կամ նվիրել:Այդ հոգով ենք մենք պատասխան տալիս Աստծուն:

13900054_1627905217538539_173116827867993173_n

Ինչպիսի ընկեր եք Դուք, Ձեր իսկ գնահատմամբ

-Շատերը գիտեն, որ ես նվիրված ընկեր եմ : Ես ընկեր բառը իր բոլոր իմաստներով զգում եմ:Իմ բոլոր ընկերները իրենց տեղը ունեն իմ կյանքում: Չնայած նրանք տարբեր են ու տարբեր բնավորություն ունեն:Ես ամեն մեկին սիրում եմ յուրովի՝ անկախ համեստ են, խենթ, անմիջական, թե նեղացկոտ …

Դժվարությունները հաղթահարելու ՁԵր բանաձևը

-Դժվարություններից երբեք չեմ վախեցել ու բաց աչքերով եմ նայել ծագած խնդիրներին:Սակայն , երբ հոգիս է ցավել՝ կարոտ ու կորուստ եմ ունեցել դիմել եմ Աստծուն: Փառք Տիրոջը, որ նման պահերի կողքիս կանգնել են հարազատ մարդիկ, ովքեր կարողացել են ամուր պահել հավատս: Եթե չլինեին ամերիկաբնակ  ընկերներս չէի դիմանա օտար երկրի դժվարություններին:

Դժվարությունները հաղթահարելու իմ բանաձևը՝ լռությունն է: Ես ամեն բան հաղթահարում եմ լռությամբ:

15782815_1705179363144457_974009124_n

Ձեր  համար կյանքում ամենակարևոր մարդկային հատկանիշը

-Ամենակարևորը մարդկային հատկանիշը դա հոգու մաքրությունն է : Կարծում եմ ինչքան թափանցիկ լինես, այնքան խոցելի չես լինի: Հարվածները ուղղակի կանցնեն քո թափանցիկ հոգում միջով և հոգիդ չի զգա դրա ծանրությունը:

Անցյալ, ներկա, ապագա…

-Անցյալի մասին չեմ սիրում խոսել: Չեմ սիրում խոսել նրա մասին ինչ արել եմ ու ապրել եմ:Ներկաս ծանրաբեոռնված է մի շարք ծրագրերով: Այս պահին ավելի շատ բիզնես ծրագրերով,բայց միևնույն ժամանակ չեմ կարող այդ ծրագրերը բարձր դասել այն արվեստից, որում ես միշտ ինձ ավելի անկեղծ ու ավելի լավ եմ զգացել: Ապագան էլ միշտ անկանխատեսելի է : Հիմա փորձում եմ համատեղել աշխատանքն ու արվեստը: Ուզում եմ կրկին նշել, որ ապագաս տեսնում եմ իմ հայրենիքում: Անկախ ճակատագրի վայրիվերումներին՝ իմ տունը իմ հայրենիքն է:

Զրուցեց՝  Լուսին Ղազարյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ