19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ակնկալում ենք հասցեական գնահատականներ․ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին»

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որն այս տարվա վերջին նիստն է։

Նիստից հետո ՝  լրագրողների հետ ճեպազույցի ընթացքում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը   նշեց՝ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաղքական ու արտաքին քաղաքական հարցեր,  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը  առաջնագծում, Տավուշի մարզում։

«Այսօր առավոտյան ադրբեջանական  կողմը Չինարի գյուղի շրջակայքում իրականացրել  է դիվերսիոն գործունեություն, որի արդյունքում մեր ԶՈՒ-ն տվել  է երեք զոհ։ Ե՛վ իմ, և՛ կուսակցության անունից ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին։ Ադրբեջանի իրականացրած այս դիվերսիոն,  ահաբեկչական գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝  Ադրբեջանը վարում է մի քաղաքականություն, որ միտված է ոչ թե խաղաղության ամրապնդմանն, այլ ապակառուցողականությանը։ Սա մարտահրավեր է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը», – նշեց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովն  ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի  Ադրբեջանի իրականացրած գործողությունները։

«Այս դիվերիսիայի ամբողջ պատասխանատվությունը  կրում է Ադրբեջանի ռազմաքաղակական  ղեկավարությունը։ Տեղյակ եք,  որ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես է եղել դատապարտող հայտարարությամբ։ Մենք գտնում ենք, որ այդ հայտարարությունը դրական է այն առումով, որ պարոն Բորդյուժան հստակ նշում է՝ Ադրբեջանի իրականացրած գործունեությունը սադրանք է։ Արդեն օպերատիվ, հասցեական գնահատականը դրական է, և երրորդ՝ Բորդյուժայի հայտարարության մեջ, որը նաև ՀԱՊԿ պաշտոնական կայքում է տեղադրվել, խոսելով ԼՂ-ի մասին՝ նա նշում է ԼՂՀ եզրույթը։ Չեմ կարծում, որ դա վրիպակ է։ Այդպիսի  լուրջ կազմակերպությունն իր կայքում այդպիսի վրիպակներ թույլ չի տալիս, այն էլ գլխավոր քարտուղարի անունից։ Սա խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր», – նշեց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ կան հստակ փաստեր, որոնք ապացուցում են՝ դիվերսիայի հեղինակն Ադրբեջանն է։

«Ադրբեջանի  հատուկ  ջոկատայինների դին  գտնվում է ՀՀ տարածքում։ Դա անհերքելի ապացույց է։ Միսնկի խմբի  համանախագահներից ականկալում ենք հասցեական գնահատականներ։ Ժամանակն է իրենը կոչել իրենց անուններով։ ՄԽ համանախագահներից ակնկալում ենք  հասցեական գնահատականներ․ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին», – նշեց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ