25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զանգվի ձորում կամուֆլյաժով և զենքով նկարվում են ու դառնում կամավորական. քննարկումներ ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում ավարտվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Սրանից հետո պատգամավորները սկսեցին քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ  Սարոյանի հեղինակած ՛՛Երկրապահ կամավորականի կարգավիճակի՛՛ մասին օրենքի նախագիծը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց, որ  Արցախի գոյամարտին կամավոր կերպով միացած մեր եղբայրներն ու քույրերը ներկայումս չունեն հատուկ կարգավիճակ: ՀՀ գործող օրեսնդրությամբ որևէ կերպ սահմանված չէ այնպիսի կարևոր հասկացողություններ, ինչպիսիք են երկրապահ կամ երկրապահ կամավորական կամ ազատամարտիկ հասկացողությունները. գործող օրեսնդրությամբ զինծառայողներին և նրանց ընատնիքների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքով հայրենիքի պաշտպանության գործին կամավոր կերպով անդամագրված հայորդիներն ունեն մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ և հավասարեցված են զինծառայողներին: Այս օրենքի նախագծով բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերը նշված հատկանիշներով ստանում են մարտական գործողություննեին մասնակցածի կարգավիճակ ստացած մեր հայրենակիցներին, ովքեր կամավոր կերպով մասնակցել են մարտական գործողություններին, տրվում է հատուկ կարգավիճակ, որը տեղավորվում է ոչ միայն բարոյահոգեբանական, այլև մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Ֆարմանյանի ներկայացուցմից հետո նրան սկսեցին հարցեր տալ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե որն է այս օրենքի անհրաժեշտությունը,  ինչ խնդիր է լուծվում այս օրենքով: Վարդանյանը նաև շեշտեց, որ օրենքում սխալ են գրել, որ պետք է կարգավիճակ տրվի դեռ 1987 թվականի կամավորներին: Վարդանյանը նշեց, որ մարտական գործողություններ չեն եղել այդ տարիներին, ինչու է այդ տարիների կամավորներին ևս տրվում կարգավիճակ: 

Սակայն նախքան Ֆարմանյանի արձագանքը՝ տեղից արձագանքեց Մանվել Գրիգորյանը՝ ասելով, որ այդ տարիներին մարտեր չեն եղել, բայց ջոկատներ են կազմվել:

Վարդանյանին անհանգստացնում է նաև այն, որ շատերը, ովքեր մարտական գործոություններին չեն մասնակցել, ՛՛Զանգվի ձորում կամուֆլյաժով և զենքով նկարվել են ու դրանք նույնպես ընդգրկվում են ադդ ցուցակում՛՛,-ասաց նա:

Ապա Ֆարմանյանը պատասխանեց, որ իսկապես անհրաժեշտ է այս օրենքը, որպեսզի նախ և առաջ հանձնաժողովն աշխատի թափանցիկության պայմաններում, ապա այն պատճառով, որ այնպես չստացվի, որ օրենքի հիմքերին չհամապատասխանող անձը ստանա կարգավիճակ և բացի այդ հստակ տեղեկատվություն լինի այն մասին, թե քանի երկրապահ կամավորականներ մենք ունենք:  

Ֆարմանյանը նշեց, որ ցավոք սրտի, այս օրենքը ոչ մի սոցիալական արտոնություն չի տալիս ազատամարտիկներին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ