20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երեւանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների եւ դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների “չարաշահումների” վերաբերյալ տեղեկացնում ենք.

Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաեւ ԱԺ-ում:

ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն “Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը”: Այսինքն, Երեւանի քաղաքապետարանը ուղղակիորեն կատարել է օրենքի պահանջը, եւ այս պարագայում զարմանք է առաջացնում ՀՀ ԱԺ-ում եւ մամուլում հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները:

Հաշվետվությունում նշվել է, որ Երեւան քաղաքի  ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երեւանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին, որն էլ մամուլում որակվել է որպես “օրենքից դուրս տեղի ունեցող աճուրդներ”: Մինչդեռ Երեւան քաղաքի ավագանին ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի եւ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.

Հաստատել է հողերի օտարման տարեկան ծրագիրը՝ ըստ յուրաքանչյուր հողամասի չափի, գտնվելու վայրի, նպատակային եւ գործառնական նշանակության  ծածկագրերի.

Որոշել է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային (նվազագույն) գները:

Երեւանի քաղաքապետը՝ հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու նշված որոշումը, յուրաքանչյուր հողամասի մասով հայտարարել է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը եւ օրենսդրությամբ նախատեսված աճուրդային պայմանները: Նշվածի հիման վրա հանձնաժողովը կազմակերպել է աճուրդի անցկացումը (քանի որ Երեւանի քաղաքապետը իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով), որոնց արդյունքները ներկայացվել է Երեւանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը:

Ինչ վերաբերվում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա համաձայն նույն հաշվետվության 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից:

Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում եւ մամուլում Երեւանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները եւ արվող հայտարարությունները անհիմն են եւ գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ