25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«2017-ը քաղաքականության մեջ հստակ ջրբաժանների տարի կլինի»

«Կարծում եմ՝ 2016-ը տարբեր իրադարձություններով լեցուն տարի էր: Ապրիլյան, հուլիսյան իրադարձությունները, իհարկե, ցավալի էին: Բայց պետք է ասել, որ 2016-ին ունեցել ենք նաև մեծ նվաճումներ ու ձեռքբերումներ, որոնցից, ինչո՞ւ չէ, կուզենայի առանձնացնել այն, որ մենք կարողացանք Օլիմպիական մեդալ նվաճել: Դա պատմական  իրադարձություն է: Որոշակի փոփոխություններ եղան նաև քաղաքական դաշտում:  Կառավարության փոփոխությունից հետո մեր մեջ նոր հույսեր արթնացան», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր Վահան Բաբայանը:

Պատգամավորն ընդգծեց՝ 2017-ի գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի,  խորհրդարանական ընտրություններն են լինելու:

«Վստահ եմ ու լիահույս, որ  նոր Սահմանադրության ու նոր ԸՕ-ի շնորհիվ մեր երկրում կանցկացվեն նոր որակի, արդար ու թափանցիկ ընտրություններ: Ես կարծում եմ՝ 2017-ը քաղաքականության մեջ  հստակ ջրբաժանների տարի կլինի և ավելի հստակ ու պարզ քաղաքական քարտեզ կունենանք:  Հույս ունեմ, որ որալապես ավելի լավ ընդդիմություն կունենանք 2017-ին և որ ընդդիմության ու իշխանության միջև կձևավորվեն նոր, առողջ, որակապես ավելի լավ ընդդւմություն կունենանք ու ընդդիմության ու իշխանության հարաբերությունները կլինեն ավելի հարթ ու հանդուժողական», – նշեց Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ