25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր համայնքում մանկապարտեզ չկա»

«Մեր համայնքում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան: Այս պրոբլեմն անհանգստացնում է գյուղացիներին: Խմելու ջրի հետ կապված՝ մեծ խնդիրներ չկան. աշխատում ենք կարգավորել դա:
Ճանապարհների մասին խոսելով ՝ պետք է ասեմ 2013-ին մի մասն ասֆալտապատվել է: Այժմ համայնքային ճանապարհները ասֆալտապատման կարիք ունեն: Դա էլ է մեծ խնդիր», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի համայնքապետ Խորեն Ավետիսյանը:

Վերջինս ընդգծեց՝  ներհամայնքային ճանապարհները երբեմն-երբեմն խճապատվում են՝ համայնքապետարանի ջանքերով:

«Մեր համայքում մանկապարտեզ չկա: Դպրոցում նախակրթարան ունենք: Վերջին տարիներին դպրոցն էլ է վերանորոգվել, պարզապես առաջին հարկում որոշ խնդիրներ կան, ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կարելի է վերանորոգել: Մեր ամենամեծ խնդիրը, կրկնում եմ, ոռոգման ջրի ու ճանապարհների հարցն է», – նշեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ