25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ես գնում եմ այն կոստյումը, որն ավելի էժան է՛՛. Հրայր Թովմասյանը Իշխան Զաքարյանին ”ցեխը մտցրեց”

՛՛Կառավարությունը չունի թաքցնելու ոչինչ և պատրաստ է բաց քննարկման: Նմանատիպ զեկույցները գալիս են կոտրելու այն մտածողությունը, որ երկրում գերկենտրոնացված իշխանություն գոյություն ունի, քանզի նման երկրում նման քննարկումներ չեն լինում՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

”Լուծումներն, այնուամենայնիվ, այդքան պարզ չեն, քանզի ոչ միան օրենսդրական են, այլև շատ ավելի խորքային են: Խնդիրը մտածողության փոփոխության մեջ է, մտածողություն, որի պարագայում պետական պաշտոնը արագ հարստանալու հնարավորութjունը չէ”,-շեշտեց նախարարը:

Վերջինս շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներ Ռուբեն Հակոբյանին ու Արմեն Ռուստամյանին, ովքեր առիթը չօգտագերծեցին ձեռքերը ՛՛տաքացնելու՛՛ համար, այլ հասկացան, որ համակարգային խնդիրներ են: 

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի զեկույցում հնչած գնահատականներին` Թովմասյանը շեշտեց, որ մեր երկրում դա անելու լիազորությունները վերապահված են ոստիկանությանը և դատախազությանը: ՛՛Վերահսկիչ պալատը պետք է զերծ մնա նման գնահատականներ տալուց, այն պետք է միայն արձանագրի, դա է իր գործը՛:

Նախարարը հիշեց, որ ՎՊ նախագահը ցույց էր տվել մի մալուխ, որը իր ինքնարժեքից շատ ավելի բարձր գնով են ձեռք բերում, ինքն էլ ցույց տվեց մի փայտ, որը ավելի ցածր գնով են ձեռք բերել: Նախարարը նաև հայտնեց, որ նույնիսկ վարսավիրներից էին հետաքրքրվել, թե իսկապես մալուխն ավելի թանկ արժե:  

՛՛Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում:  Իհարկե, երևի նման բաներ այստեղ ցույց տալն անտեղի կլինի, բայց սա փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է, գիտե՞ք` այդ նույն շինարարը որքանով է սա գնել` 1600 դրամով:

Չգիտեմ` ինչ է եղել, ինձ հետաքրքրում է, մի բան, որ այդ շինարարը փաթեթով նախատեսվածից վերջին արդյունքում նախահաշվից 15 մլն դրամով պակաս է կատարել: Եթե ես կոստյում եմ գնում, չպետք է նայեմ, որ կոստյումի կոճակները թանկ արժեն, ես գնում եմ այն կոստյումը, որը ավելի էժան է՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ