25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանն անդրադարձավ Իշխան Զաքարյանի տանը, ԱԺ նախագահի ունեցվածքին ու վարչապետին

՛՛Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու հասկանում ես, որ գողանում են, ուրեմն պետք է սկսել քեզանից: Սա կիրառելի է Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով ինը ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան վերանորոգումը: Ինը ամիս առաջ նա զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին և այսօր էլ զեկուցում է էլի ուրիշների չարաշահումների մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ուշադիր ընթեցելով Զաքարյանի կենսագրությունը՝ պարզ կդառնա, որ նա չէր կարող այդ առանձնատան սեփականատերը դառնալ, և ոչ մեկը չի կարող հանգիստ վերաբերել նրա՝ առանձնատուն ունենալու փաստին: ՛՛Սա ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին: Զարմանում եմ՝ ինչպես է պարոն Զաքարյանը խրոխտ կեցվածքով, հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: Նրան թվում է, որ նրանք շպիոնա՞ժ են անում Ադրբեջանի հաշվին: Ոչ՛, նրանք էլ են առանձնատուն կառուցում այդ գումարներով՛՛:

Փաշինյանը շեշտեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քսանամյա պաշտոնավարման ընթացքում դարձել է ՀՀ խոշոր սեփականատերերից մեկը, իսկ հիմա ՛՛փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն թալանչիները, ովքեր կողոպտում են մեր երկիրը՛՛: 

Պատգամավորը հավելեց, որ ՎՊ-ի բացահայտումները կապվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ, իսկ ՛՛Հայաստանը Տիգրան Սարգսյանի ԿԲ նախագահության տարիներին զրկվեց ոսկու պաշարներից: Սա իշխանության երկվություն է, իշխանությունը համ ապօրինի է, համ պայքարում է  ապօրինության դեմ, համ գնդակահարել է մարտի մեկին ՀՀ քաղաքացիներին, համ շահագրգռված է այս սպանութՅունների բացահայտման գործում՛՛,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ